Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին11 հուլիսի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի սահմանի մոտ՝ 6 տրանսպորտային ավտոշարասյուն է մեկնել Քիլիս գավառի Մուսաբեյլի շրջանի ուղղությամբ: Ռազմատրանսպորտային միջոցները Թուրքիան նախատեսել է Սիրիայի հետ սահմանին տեղակայված իր ստորաբաժանումները հզորացնելու համար: Այդ հատվածում Թուրքիային սահմանակից է քրդաբնակ և քրդական կազմավորումների կողմից վերահսկվող Աֆրին սիրիական շրջանը, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Anadolu գործակալության վրա հղումով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, Անկարան չի բացառում Աֆրինում ռազմական գործողություն անցկացնելու հավանականությունը, եթե այդ շրջանից սպառնալիք լինի այդ երկրի ազգային անվտանգությանը: Թուրքիան համարում է, որ սիրիացի քրդերի զինյալ ուժերը կապված են Թուրքիայի տարածքում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |