Android-ի օգտատերերը գաղտնի «խուճապի կոճակ» են գտել11 հուլիսի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Օգտատերերը Android օպերացիոն համակարգում գաղտնի «խուճապի կոճակ» (panic button), են գտել, որը թույլ է տալիս անհապաղ անջատել վտանգավոր հավելվածը: Հատուկ ռեժիմը հետևում է «դեպի հետ» ակտիվացումների հաճախականությանը: Եթե կոճակը սեղմվել է 4 անգամ, օպերացիոն համակարգը կասեցնում է գործարկված հավելվածը և վերադարձնում է օգտատերին ելքային էկրան: Դա անհրաժեշտ է կասեցնելու համար վնասակար հավելվածների աշխատանքը, որոնք արգելափակում են համակարգերի աշխատանքը, գրում է Lenta.ru-ն: «Խուճապի կոճակը» թեստավորման փուլում է գտնվում, ուստի Google-ը դեռ չի հայտարարել նման գործառույթի մասին: Համապատասխանաբար, այն հասանելի է միային Android 7.1-ի օգտատերերի մի մասին: Դա կարելի է ստուգել միայն config.xml SystemUI APK ֆայլում, հայտնում է Lenta.ru-ն Bleeping Computer-ի վրա հղումով: 2017-ի մարտին տեղեկատվական անվտանգության գծով մասնագետները հայտնաբերեցին, որ Samsung, LG, Xiaomi, Asus, Oppo և Lenovo սմարթֆոնները վաճառվում են կանխավ տեղադրված վնասակար ծրագրային ապահովման հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |