Սիրիայում ՌԴ ռազմական խորհրդատու է զոհվել12 հուլիսի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ականակոծման հետևանքով զոհվել է ՌԴ ցամաքային զորքերի կապիտան, ՌԴ ռազմական խորհրդատու, Նիկոլայ Աֆանասովը: Նա հետմահու ներկայացվել է պետական պարգևի: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն: «Համա գավառում Սիրիայի կառավարական զորքերի տեղակայման վայրի հանկարծակի ականակոծման հետևանքով զոհվել է ՌԴ ռազմական խորհրդատու Նիկոլայ Աֆանասովը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Աֆանասովը Սիրիայում էր ՌԴ ռազմական խորհրդատուների կազմում: Նա զբաղվել է սիրիական բանակի ստորաբաժանումների անձնակազմի ուսուցմամբ: Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում 2015-ի սեպտեմբերից: Այդ ընթացքում, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, Սիրիայում զոհվել է 30-ից ավելի ռուս զինծառայող ու ռազմական խորհրդատու: Ինչպես պարզել են ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները, սիրիական գործողությանը մասնակցում են նաև մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |