Ալեքսանդր Արզումանյանը` Դանիայում ՀՀ դեսպան

Ալեքսանդր Արզումանյանը` Դանիայում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն): ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել համապատասխան հրամանագիրը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ալեքսանդր Արզումանյանը 1991-1992-ին եղել է ՀՀ լիազոր ներկայացուցիչը Հյուսիսային Ամերիկայում, 1992-1993-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։1996-1998 թվականներին նա ՀՀ արտաքին գործերի նախարարն էր։ 1998-ի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։

Ալեքսանդր Արզումանյանը 2008-ին մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքներին, մարտի 1-ից հետո հետախուզման մեջ է եղել:,անցել է 7 քաղբանտարկյալի գործով:

Արզումանյանն ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (26 մայիսի1992 թ.)։

Ընթերցեք նաև.Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---