Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան12 հուլիսի 2017 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրմանագրեր է ստորագրել: Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա), հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահի մեկ այլ հրամանագրով փոխվել է նաև Դանիայում Հայաստանի դեսպանը՝ Հրաչյա Աղաջանյանին այդ պաշտոնում կփոխարինի Ալեքսանդր Արզումանյանը: Լևոն Մարտիրոսյանը 1997-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` իրավագետի որակավորմամբ, 2002-ին ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ միջազգային իրավունքի մագիստրոսի որակավորմամբ: 2007, 2008թթ. եղել է վարչապետի, այնուհետև նախագահի օգնական: 2007 թ. համահիմնադրել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) և ընտրվել ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |