Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել12 հուլիսի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ «Միայնակ Գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել օրերս դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ՀՔԾ քննիչը, հայտնում է «Ազատությունը»: Հուլիսի 11-ին նույն գործի շրջանակում տուժող էր ճանաչվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը: Հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբանին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց: Հանրային մեծ հնչեղություն ստացած այս միջադեպի առիթով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |