Մարտ-հունիսին զբոսաշրջային «Երևան սիթի տուրից» մոտ 1300 այցելու է օգտվել12 հուլիսի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - «Երևան սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվում են ինչպես Երևան այցելող զբոսաշրջիկները, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչները: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հիմնական այցելուները մարտին եղել են Իրանից ժամանած զբոսաշրջիկները: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի տվյալներով մարտ-հունիս ամիսներին իրականացված 60 տուրի ընթացքում ծրագրից օգտվել է մոտ 1300 այցելու, որոնց հիմնական մասը եղել են ՌԴ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկները: Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել նաև Արևելյան Ասիայից, մասնավորապես՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների կողմից: «Երևան սիթի տուր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև հատուկ մշակված երթուղիներ՝ Երևանի տեսարժան վայրերով մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսումնական կենտրոնների, ուսանողների համար: «Երևան Սիթի Տուր» երթուղու 6-րդ տարեջրջանի պաշտոնական մեկնարկըտրվել է մայիսի 1-ից, սակայն հաշվի առնելով Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ «Երևան Սիթի Տուր» ծրագիրն աշխատել է դեռևս մարտ ամսից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |