7 հունվարի 2008 - 13:34 AMT
Սուրբ Ծննդյան պատարագը Փարիզի հայկական եկեղեցում ընդհատվել է ռումբի առկայության մասին հաղորդմամբ
Հունվարի 6-ին, երբ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, պատարագը Փարիզի հայկական եկեղեցում ընդհատվել է ռումբի առկայության մասին հաղորդմամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Ելիսեյան դաշտերում գտնվող ավտոմատ հեռախոսից արված անանուն զանգից հետո, սկսվել է լայնամասշտաբ ոստիկանական գործողություն: Ոստիկանությունը տարհանել է եկեղեցուց տոնական պատարագի բոլոր մասնակիցներին: Պատարագը վարում էր Հայ Առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը, որը հրաժարվել է ընդհատել պատարգը: Զննության արդյունքում ոստիկանությունը եկեղեցում պայթուցիկ սարք չի հայտնաբերել եւ հանդիսավոր պատարագը շարունակվել է: «Ես կարծում եմ, դա կատակ է եղել»,-ասել է արքեպիսկոպոս Զաքարյանը: