Բրյուսելում մեկնարկել է Brexit-ի գծով բանակցությունների փուլը17 հուլիսի 2017 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ից դուրս գալու գծով բրիտանացի նախարար Դևիդ Դևսիը և Եվրամիության բանակցող խմբի ղեկավար Միշել Բարնյեն հուլիսի 17-ին կհանդիպեն Բրյուսելում: Հանդիպումը նշանավորում է Brexit-ի մասին բանակցությունների առաջին փուլի մեկնարկը: Երկու պատվիրակությունների բանակցությունները կտևեն 4 օր, հայտնում է Reuters-ը: «Մենք բավականին լավ սկսեցինք հունիսին և այս շաբաթ կանցնենք բուն հարցին: Մեր բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն առաջնային է այս փուլում, ես հասկանում եմ, որ այդ հարցում մենք պետք է իրական առաջընթացի հասնենք», -ասել է Դևիսը հանդիպումից առաջ: Բանակցություններում աշխատանքային խմբերը կկենտրոնանան 3 ուղղության վրա՝ քաղաքացիների իրավունքներ, €60 մլրդ վճարելու Բրյուսելի պահանջը Մեծ Բրիտանիայինց՝ ԵՄ ընթացիկ բյուջետային ծախսերը հոգալու համար, ինչպես նաև բրիտանական ապրանքների ճակատագիրը ԵՄ խանութներում: Կքննարկվեն նաև խնդիրները Հյուսիսային Իռլանդիայում, որոնք կառաջանան ԵՄ անդամ Իռլանդիայի հետ ցամաքային սահմանի հաստատումից հետո: Բանակցությունների առաջին փուլը կավարտվի հուլիսի 20-ին մամուլի ասուլիսով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԽ-ն վրդովված է, քանի որ Brexit-ից հետո եվրոպացիները Բրիտանիայում «երրորդ երկրի անձինք» կհամարվեն: Ըստ եվրախորհրդարանականների, Լոնդոնի առաջարկը «2-րդ կարգի քաղաքացիների առաջացման ռիսկ է պարունակում» և հակասում է Բրիտանիայի իշխանությունների սկզբնական հայտարարություններին առ այն, որ այդ երկրի դուրս գալը Եվրամիության կազմից բացասաբար չի անդրադառնա ԵՄ քաղաքացիների վիճակի վրա Մեծ Բրիտանիայում: Բրիտանիայում այժմ ԵՄ մոտ 3,2 մլն եվրոպացի է ապրում, իսկ ԵՄ մյուս երկրներում՝ 1,2 մլն բրիտանացի: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |