Վրաստանի ԿԸՀ. Նախնական տվյալներով, Միխայիլ Սահակաշվիլին հաղթել է նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները: Նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլին շարունակում է առաջին տեղում գտնվել 3512 ընրտրատարածքներից 3484-ի ձայների հաշվարկից հետո:



Ինչպես հայտարարել է այսօր ճեպազրույցի ժամանակ Վրաստանի ԿԸՀ նախագահ Լեւան Տարխնիշվիլին, Սահակաշվիլին այդ ընտրատարածքներում հավաքել է ձայների 52, 21 տոկոսը (1 029 358 ձայն):



Սահաակաշվիլիին հետեւում են ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն ձայների 25, 26 տոկսով, գործարար Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլին` 6, 99 տոկոսով (139 877 ձայն), Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նատելաշվիլին` 6, 42 տոկոսով, «Նոր աջեր»-ի ղեկավար Դավիթ Գամկրելիձեն` 4, 02 տոկսով, Ապագայի կուսակցության ղեկավար Գիորգի Մաիսաշվիլին` 0, 76 տոկոսով եւ «Հույս» կուսակցության ղեկավար Իրինա Սարիշվիլի-Չենտուրիան` 0, 19 տոկոսով:



Վրաստանի Սահմանադրության համաձայն, նախագահն ընտրվում է առաջին փուլում, եթե հավաքել է ձայների 50 տոկոսը, գումարած մեկ ձայն:



«Մենք դեռեւս պատասխան չենք ստացել 30 ընտրատարածքներից, սակայն այդ տվյալները դժվար թե փոխեն դրությունը, քանի որ այդ տեղամասերը քիչ ընտրազանգված ունեն` մոտ 0, 1 տոկոս»,- հայտարարել է Տարխնիշվիլին:



Նա նաեւ ընդգծել է, որ այսօր հավելյալ քվեաթերթիկներ են հաշվվում, որոնք եւս չեն կարող էապես փոխել 2008 թվականի հունվարի 5-ին անցած Վրաստանի նախագահի արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքը:



«Ընտրությունների արդյունքները կարող են փոփոխվել միայն ընտրատարածքներում ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու դեպքում»,- ասել է նա, հաղորդում է «Թրենդը»:



Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 1 912 943 մարդ, կամ ընտրողների ընհանուր քանակի 56, 17 տոկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---