Ֆինլանդիայի ԱԳՆ. Կոսովոյի շուրջ բանակցային փուլն ավարտված է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում նախագահող Ֆինլանդիան դեմ է սերբական Կոսովո երկրամասի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների շարունակմանը: Այդ փուլն ավարտված է եւ նոր բանակցություններ չեն լինի: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո: Իր հերթին գերմանացի նախարարն ընդգծել էր, որ մինչ այժմ շատ էներգիա է ծախսվել հակամարտության խաղաղ լուծման որոնումների վրա: Իսկ այժմ կարեւոր է, որ Եվրամիությունը չկորցնի Սերբիայում դեմոկրատական ուժերի աջակցությունը Կոսովոյի վերաբերյալ «Ախտիսաարիի ծրագիրն» իրականացնելու համար: Դրան կարող է նպաստել Բելգրադի հետ համաձայնության կնքումը` ԵՄ-ի ասոցիացված անդամ դառնալու վերաբերյալ, գտնում է Շտայնմայերը, հաղորդում է Deutsche welle-ն:



Հիշեցնենք, որ Կոսովոյի ղեկավարությունը մտադիր է առաջիկայում անկախություն հռչակել Սերբիայից: Բելգրադի կառավարությունը կտրականապես դեմ է Կոսովոյի ինքնիշխանությանը: Ընդ որում Սերբիան հենվում է Ռուսաստանի աջակցության վրա, որը պնդում է թե բանակցությունները սերբերի եւ Կոսովոյի ալբանացիների միջեւ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ պետք է շարունակվեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---