Իրանը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ դեմ

Իրանը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ դեմ

PanARMENIAN.Net - Իրանը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները 18 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ բալիստիկ հրթիռներին մշակման համար և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել:

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ապօրինի պատժամիջոցների անօգուտ սահմանումը հրթիռային ծրագրի վրա աշխատած մարդկանց դեմ, հայտնում է Ինտերֆաքսը ԻՌՆԱ գործակալության վրա հղումով:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Թեհրանն «ի պատասխան նոր պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների դեմ, որոնք գործողություններ են իրականացրել Իրանի քաղաքացիների կամ տարածաշրջանի այլ մահմեդականների դեմ»:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի դեմ սահմանափակող միջոցներ է կիրառելու բալիստիկ հրթիռների մշակման և այլ գործունեության համար, որը ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում:

ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի կողմից սեփական հրթիռային ծրագիրը զարգացնելու և «թշնամական գործունեության» պատճառով: Այդ մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի վրա հղումով:

Մինչդեռ Թրամփն ու կառավարական պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների վեցյակի հետ համաձայնագրի շրջանակում, որը ձեռք է բերվել 2015-ին: Այդ մասին ասվում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Կոնգրեսին ներկայացված զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---