Երևանում մեքենա կայանելու համար կվճարվի ոչ թե 50%, այլ 2 դրամ ավել գումար19 հուլիսի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով ու 1 ժամով մեքենան կայանելու համար նախատեսված վճարը կթանկանա 2 դրամով՝ SMS-ի գանձման վճարի չափով: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային կապի օպերատորների հետ: Օգոստոսի 1-ից պետք է թանկանար Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով մեքենան կայանելու համար նախատեսված գինը: 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս վարորդների հեռախոսահամարի հաշվից պետք է գանձվեր 748 դրամ գումար՝ ներկայից 500-ի փոխարեն: Այս մասին էր հայտնել Parking city service ընկերությունը: Նշվածից 500 դրամը պիտի գանձվեր ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ որպես միջնորդավճար, 123.4 դրամը՝ որպես ԱԱՀ: 1045 համարին ուղարկվող SMS-ը ևս պիտի թանկանար շուրջ 50%-ով՝ 100 դրամից 149 դրամ դառնալով: Փաստացի, չի գանձվի ԱԱՀ-ն ու միջնորդավճարը: «Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 ՀՀ դրամ արտոնյալ վճար։ Միաժամանակ մենք շարունակելու ենք խրախուսել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով վճարումների իրականացումը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |