Կանադայի թուրքերը բողոքում են դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ

PanARMENIAN.Net - Կանադայում բնակվող 1200 թուրքերը ստորագրել են այն դպրոցական ծրագրերի դեմ, որոնք 1915 թվականի իրադարձությունները մեկնաբանում են որպես Հայոց ցեղասպանություն: «Դա պատմության շատ ծանր եւ սարսափելի մաս է եւ առանց այն ուսումնասիրելու մենք չենք կարող աշխարհն ավելի լավը դարձնել»,-ասել է Տորոնտոյի դպրոցների հոգաբարձուների խորհրդի անդամ Հերրի Գերշոնը, որը 2005 թվականին եղել է Լեհաստանում գտնվող նացիստական մահվան ճամբարներում: Նրա խոսքերով, այդ դասընթացը ատելության քարոզչություն կան հաշվեհարդար չէ: «Մենք պետք է իմանանք, թե դա ինչպես է կատարվել` թույլ չտալու համար ցեղասպանության կրկնություն ապագայում»,-ընդգծել է Գերշոնը, գրում է Toronto Star թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---