11 հունվարի 2008 - 14:27 AMT
Ըստ նախնական պայմանավորվածության, ԵԱՀԿ ՄԽ համանախագհները կժամանեն Երեւան հունվարի 15-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամկետի ճշտումը կապված է նրա հետ, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ֆրանսիա` օֆտալմոլոգիական հետազոտման: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Ըստ նախնական պայմանավորվածության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) կժամանեն Երեւան հունվարի 15-ին»,-ասել է Կարապետյանը:

Հունվարի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ֆրանսիա երկօրյա մասնավոր այցով ակնաբուժական կենտրոնում հետազոտվելու նպատակով: