Գերմանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան եռակողմ գագաթնաժողով են պատրաստում, գլխավոր թեման Թուրքիայի անդամակցությունն է ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Գերմանիան, Ֆրանսիան եւ Թուրքիան մտադիր են եռակողմ խորհրդատվություններ անցկացնել կառավարության ղեկավարների մակարդակով: Այդ մասին Բեռլինում հայտնել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիխ Վիլգելմը: Նրա խոսքերով, ճշգրիտ ժամն ու վայրը դեռ որոշված չեն: Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով տարաձայնությունները, հաղորդում է Deutsche Welle-ն:



Նշենք, որ ներկա դրությամբ Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունները տարվում են 35-ից 8 հոդվածներով: ԵՄ գլխավոր պահանջներից է Կիպրոսի օդանավակայանների եւ նավահանգիստների շրջափակման վերացումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---