Թուրքիան նորից ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններում: Հարվածը կատարվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ջոկատների հնարավոր հենակետերի ուղղությամբ:



Թուրքիան մեղադրում է Իրաքի հյուսիսի առանձին լեռնային շրջաններում կենտրոնացած Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայիններին Թուրքիայի տարածք արտագրոհներ կատարելու եւ թուրք զինվորականների վրա հարձակվելու մեջ: Միայն վերջին ամիսներին քուրդ ապստամբների մի շարք հարձակումների արդյունքում տասնյակ թուրք զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ են զոհվել, գրում է ՌԲԿ-ն:



Այդ կապակցությամբ, թուրքական հրամանատարությունը որոշում է կայացրել ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում: Առաջին նման հարվածը հասցրեցին Թուրքիայի ցամաքային զորքերը դեկտեմբերի 16-ին: Դեկտեմբերի 22-ին Թուրքիան սկսեց օդային հարվածներ հասցնել քուրդ գրոհայինների ենթադրական հենակետերի ուղղությամբ` Թուրքիայի սահմանակից Հյուսիսային Իրաքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---