Մինչեւ Ուկրաինան չանդամակցի ՆԱՏՕ-ին, Վրաստանի մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Աբխազիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել, մինչեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդմակցության մասին որոշման ընդունումը: Այդ մասին հայտարարել է Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Լեգվոլդը: «Մոտ ապագայում չի կատարվի ոչ մեկը, ոչ մյուսը: Հակամարտությունը Աբխազիայում չի կարգավորվի, իսկ Վրաստանին չի առաջարկվի անդամակցել ՆԱՏՕ-ին: Ես կարծում եմ, որ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ապրիլ ամսին այդ հարցը չի քննարկվի: Ես նաեւ գտնում եմ, եւ դրանում շատերը ինձ հետ չեն համաձայնվի, որ այդ հարցը չի քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ին չի անդամակցել Ուկրաինան: Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ բարդ կլիներ նման թռիչք կատարել եւ ընդունել Վրաստանին, քանի դեռ չի ընդգրկվել Ուկրաինան»,- գտնում է նա:



Միեւնույն ժամանակ, Լեգվոլդը չի կարծում, որ Ռուսաստանը կօգտվի Կոսովոյի անկախության հնարավոր հռչակումից, որպեսզի ճանաչի անջատողական վարչակարգերը Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ ՄԵրձդնեստրում: «Ես կարծում եմ, որ ռուսները ի սկզբանե ցանկություն ունեին օգտագործել այն ստվերը, որը գցում է Կոսովոյի անկախությունը Աբխազիայի վրա` որպես դիվանագիտական եւ քաղաքկան ազդեցության միջոց առջին հերթին Կոսովոյի, այլ ոչ թե Աբխազիայի իրադրության վրա: Երկրորդ հերթին, եթե նրանք ճանաչեն Աբխազիայի անկախությունը, հետո նրանք պատասխանատվություն են կրելու այդ երկրի համար, այդ թվում եւ տնտեսական: Եւ դա թանկ է: Նրանց նման հոգս պետք չէ»,- ընդգծել է Լեգվոլդը, գրում է iamik.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---