«Խնձորին հասնելու 20 եղանակ» կամ ինչպես մեկնարկեց առաջին հայկական տրիենալեն21 հուլիսի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ժամանակակից արվեստի «Ստանդարտ-2017» առաջին տրիենալեն: Տրիենալեն բացվել է բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսով, որի գործունեությունը հսկայական ազդեցություն է ունեցել Բրազիլիայում լուսանկարչության զարգացման վրա: Գասպարյանը Սան Պաուլուում լուսանկաչության հիմնադիրներից մեկն է: Նա ոչ միայն էքսպերիմենտներ է արել լույսի հետ, նոր լուծումներ որոնել լուսանկարչության մեջ, նրա մոտ իրականության սեփական ընկալումն է ձևավորվել, որը նա ցույց է տվել իր աշխատանքների միջոցով: «Միշտ շտապելով և հոգսերով տարված մարդը չի տեսնում, չի զգում, չի նկատում այն հրաշքները, որոնք ամեն քայլափոխի են, ամեն վայրկյան և ամեն րոպե կատարվում են կյանքում»,-ասել է Գասպարյանը: Նրա լուսանկարներն առաջատար միջազգային թանգարանների մշտական հավաքածուներում են, օրինակ, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Լոնդոնի «Թեյթ Մոդեռն» պատկերասրահում, Սան Պաուլուի թանգարանում: Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը: «Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Տրիենալեն մեկնարկել է Երևանում հայտնի ռուսաստանցի նկարիչներ, ամուսիններ Իլյա և էմիլիա Կաբակովների ցուցադրությամբ: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված է «Մոցարտ լսելիս խնձորին հասնելու 20 եղանակ» ինստալյացիան և «Համերգ ճանճի համար» աուդիոինստալյացիան: Կաբակովները ծնունդով ուկրաինական Դնեպրոպետրովսկից են և 80-ականների վերջից ապրում են ԱՄՆ-ում, սակայն համարվում են ամենաթանկարժեք ռուսաստանցի նկարիչները. Լոնդոնի Phillips de Pury աճուրդում «Բզեզը» նկարը 2008-ին վաճառվել է 5.8 մլն դոլարով, իսկ դրանից 2 տարի առաջ «Լյուքս համարը»՝ 4.1 մլն դոլարով:
«Մոցարտ լսելիս խնձորին հասնելու 20 եղանակ» ինստալյացիան իրենից մի մեծ սեղան է ներկայացնում, որի կենտրոնում խնձորով ափսե է դրված, որին անհնար է հասնել: Ափսեների և դանակ ու պատառաքաղի կողքին թղթեր են դրված, որտեղ քաղցած հյուրերը մտորումներն են շարադրում այն մասին, թե ինչպես կարելի է մյուսներից արագ հասնել խնձորին: Ինչպես PanARMENIAN.Net ին է խոստովանել այցելուներից մեկը՝ ուսանող, ապագա նկարիչ Հրանտ Հարությունյանը, նա վաղուց է ծանոթ Կաբակովների արվեստին, սակայն երազել անգամ չէր կարող, որ երբևէ նրանց ցուցահանդեսը կբացվի Հայաստանում: «Սա ցնցող հնարավորություն է մեզ համար՝ տեսնել Հայաստանում, թե որ ուղղությամբ է զարգանում ժամանակակից համաշխարհային արվեստը, ինչ խնդիրներ են այսօր դրված: Հուսով եմ, կստացվի նաև Գյումրի մեկնել, ցանկալի է որքան կարելի է շատ բան քաղել ցուցադրություններից», -ասել է Հարությունյանը: Հուլիսի 22-ին տրիենալեն կշարունակվի Գյումրիում, որտեղ 2 խմբակային նախագիծ կներկայացվի տեղի թանգարաններում՝ Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, ինչպես նաև Ազգային ճարտարապետության թանգարանում: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net –ին էր պատմել հայտնի քանդակագործ Միքայել Օհանջանյանը, հայ հանրությունը սկսել է ավելի լավ ընկալել ժամանակակից արվեստը, սակայն կրթվելու կարիք ունի: «Վստահ եմ, որ ցանկացած միջոցառում արդյունք տալիս է և տրիենալեն ևս իր արդյունքը կտա: Հնարավոր է՝ ցուցադրությունների այցելուները իրենք էլ ոգեշնչվեն և ցանկանան ստեղծագործել», -ասել է քանդակագործը: Տրիենալեի երկրորդ փուլը կմեկնարկի 2017-ի սեպտեմբերին: Բոլոր ցուցահանդեսները բաց կլինեն այցելուների համար մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |