Choco Fest 2017 շոկոլադի փառատոնը Երևանում՝ հուլիսի 22-ին21 հուլիսի 2017 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի կունենա շոկոլադի ամենամյա Choco Fest փառատոնը: Էքսպո-փառատոնը շոկոլադի սիրահարների համար կազմակերպում է երևանյան The LOFT ակումբը: Փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացող հայաստանյան արտադրողներն ու ներմուծողները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել միջոցառման կազմակերպիչները, մասնակցության հայտ է ներկայացրել շոկոլադ արտադրող մոտ 10 հայկական ընկերություն: Փառատոնի ընթացքում մասնակիցները կկարողանան տեղական արտադրության շոկոլադ փորձել և գնել, իսկ հատուկ CHOCOlab «լաբորատորիայում» ինքնուրույն շոկոլադ պատրաստել: Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադը լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունը, ինչպես նաև ծանոթանալ մրցակիցների հետ: Փառատոնի սկիզբը 19:00-ին է: Հիմնական մասից հետո փառատոնի մասնակիցները կկարողանան դիտել «Շոկոլադ» ֆիլմը: 2016-ին Choco Fest-ը Հայաստանում տեղի ունեցավ հուլիսի 11-ին՝ Շոկոլադի միջազգային օրը, որը հորինել և առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները 1995-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |