Ինտերպոլ. ԻՊ մոտ 170 մահապարտ է պատրաստվել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար22 հուլիսի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» մոտ 170 մահապարտ է պատրաստվել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար: Դեռևս նայիսի վերջում Ինտերպոլը 173 պոտենցիալ մահապարտի ցուցակ էր տարածել, որոնք վարժեցվել են ԻՊ կողմից Իրաքի և Սիրիայի վերահսկվող տարածքներում՝ նրանց «սովորեցրել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր հավաքել ու տեղադրել լուրջ վնասներ հասցնելու կամ մեծաքանակ մարդկանց սպանությունների նպատակով»: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել է բրիտանական The Guardian-ը՝ ծանոթանալով փաստաթղթին: Փաստաթուղթը կազմվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում և Իարքում հավաքած տեղեկությունների հիման վրա, որոնք հետագայում փոխանցվել են ԱՄՆ ՀԴԲ, այնուհետև հանձնվել են Ինտերպոլին, գրում է Deutsche Welle-ն: Ցուցակում են պոտենցիալ մահապարտների անունները, ԻՊ-ին նրանց միանալու ամսաթիվը, բնակության վերջին վայրը, ներառյալ մզկիթները, որտեղ նրանք աղոթել են, և նրանց լուսանկարները: Ինտերպոլը կարծում է, որ ԻՊ պարտությունները Մերձավոր Արևելքում ավելացնում են Եվրոպա ներթափանցելու մահապարտների ձգտումը՝ այնտեղ վրիժառության ակցիաներ իրականացնելու նպատակով: Մինչդեռ Ինտերպոլը տեղեկություններ չունի՝ նրանք արդեն Եվրոպայում, թե ոչ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |