Linkin Park-ը չեղարկել է շրջագայությունը մենակատարի ինքնասպանության պատճառով22 հուլիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Linkin Park ռոք խումբն այնուամենայնիվ հայտարարել է, որ չեղարկում է իր հյուսիսամերիկյան շրջագայությունը խմբի մենկատար Չեսթեր Բենինգթոնի ինքնասպանության պատճառով: «Մենք շատ վշտացած ենք Բենինգթոնի հետ պատահածի մասին լուրերով: Linkin Park-ի One More Light խորագրով ամերիկյան շրջագայությունը չեղարկվել է՝ տոմսերի համար վճարված գումարը կարելի է ստանալ գնման կետերից: Մեր բոլոր մտքերը նրանց հետ են, ում առնչվել է այս իրադարձությունը»,- ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով: Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իրտանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել է Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ընթերցեք նաև. Linkin Park-ը չի չեղարկի շրջագայությունը մենակատարի ինքնասպանությունից հետո Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ |