Մեթյու Բրայզա. Հայաստանը ճիշտ է, երբ ասում է, որ Թուրքիան պետք է հրաժարվի նախապայմաններից15 հունվարի 2008 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքականությունը սեւծովյան տարածաշրջանում ուղված է տարբեր բնագավառներում աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծմանը. տնտեսություն, էներգետիկա եւ ազգային անվտանգություն: Այդ մասին Երեւանում` «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային կոնֆրենասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն փորձում են ընդհանուր շահեր գտնել Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ սեւծովյան ավազանի բոլոր երկրների միջեւ: «Առաջնակարգ խնդիրներից է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Դա կարող է մասնակի բացում լինել, տնտեսական կապերի ակտիվացում, համատեղ էներգետիկ նախագծեր: ԱՄՆ-ն կոչ են անում Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ առանց երրորդ երկրի, այսինքն` Ադրբեջանի մասնակցության եւ կոչ են անում Թուրքիային որպես նախապայման չներկայացնել հայկական զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից: Ճիշտ է, Թուրքիայում եւ Ադրբեջանում տարածված է այս կարծիքը` «Մեկ ազգ, երկու պետություն», որը պետք է փոփոխել: Սակայն դա անմիջապես չի ստացվի, երկար աշխատանք է պետք տանել: Հայաստանը ճիշտ է, երբ ասում է, որ Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները պետք է հանվեն: Սակայն միեւնույն ժամանակ, Հայաստանն իր հերթին պետք է ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները»,- ընդգծել է Բրայզան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |