Հորդանանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա. 2 զոհ կա24 հուլիսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հորդանանի մայրաքաղաք Ամանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա, որի հետևանքով 2 մարդ է զոհվել: Միջադեպը հրազենի և սառը զենքի կիրառմամբ տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Ըստ որոշ տվյալների, զոհվածները Հորդանանի քաղաքացիներ են: Նշվում է, որ իսրայելցիներից մեկը դանակով հարված է ստացել կրծքին և կրիտիկական վիճակում է: Հարձակվողների քանակի և մյուս մանրամասների մասին տեղեկություններ չկան, գրում է Deutsche Welle-ն: Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև հարաբերությունների սրման ֆոնին: Հորդանանի քաղաքացիներից շատերը ծագումով պաղեստինցիներ են: Հուլիսի 21-ին հազարավոր հորդանանցիներ են մասնակցել Իսրայելի դեմ բողոքի ակցիաներին՝ ջիհադի կոչ անելով: Պաղեստինցիների և հորդանանցիների դժգոհության պատճառն Իսրայելի գործողություններն են Տաճարի լեռան վրա: Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: Պաղեստինի հոգևոր առաջնորդները կոչ էին արել մահմեդականներին հուլիսի 21-ին չայցելել Տաճարի լեռ, փոխարենը նամազ անելով Հին քաղաքի դարպասների մոտ: Հարյուրավոր պաղեստինցիներ լսեցին այդ կոչը, սակայն ոմանք փորձեցին անցնել դարպասով՝ Տաճարի լեռ հասնելու համար: Երբ ոստիկանները թույլ չտվեցին, անկարգություններ սկսվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց և հրազեն:Բախումներ են տեղի ունեցել նաև Հորդանանի արևմտյան ափին, որտեղ Իսրայելի մուտքի արտոնագիր չունեցող պաղեստինցիներն աղոթքի են հավաքվել բանակային պատնեշների մոտ: Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների և զինվորականների ուղղությամբ և պայթուցիկով շշեր: Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |