ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Կոսովոյի կարգավիճակը16 հունվարի 2008 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Կոսովոյի հարցով ելույթ է ունենալու Սերբիայի նախագահը: Այդ մասին խորհրդատվություններն ավարտելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Լիվիայի մշտական ներկայացուցիչ Ջադալահ Ազուզ ատ-Տալհին:Լիվիայի դեսպանը նշել է, որ առավոտյան Խորհուրդը բաց քննարկում է անցկացնելու, որի ժամանակ եւ հանդես է գալու Սերբիայի նախագահը: Դրանից հետո Խորհրդի անդամները կշարունակեն աշխատանքը փակ նիստի ձեւաչափում, որի շրջանակներում իր դիրքորոշումն է հայտնելու Կոսովոյի ներկայացուցիչը, ով ելույթ է ունենալու սեփական անունից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հերթական զեկույցը Կոսովոյի հարցով: Դրանում ընդգծվում է, որ Կոսովոյի կարգավիճակի ապագայի անորոշությունը կարող է սպառնալիք ստեղծել ոչ միայն Կոսովոյի, այլեւ ողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ այնտեղ աշխատող ՄԱԿ-ի անձնակազմի անվտանգության համար: Զեկույցում Պան Գի Մունն ընդգծեց, որ Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման առաջխաղացումը պետք է մնա Անվտանգության Խորհրդի եւ միջազգային հանրության առաջնակարգ խնդիրներից մեկը: Նա կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սպառնալ աշխարհին, ծառայել բռնության սադրանքներին եւ սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |