Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կվերահրատարակվի նրա երկերի 10-հատորյակը![]() 25 հուլիսի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները: Այդ մասին հայտարարել է գրականագետ Վարդան Դևրիկյանը լրագրողների հետ հանդիպմանը: Նա տեղեկացրել է, որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Դա, սակայն, պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր ու ծանոթագրեր, որոնք նախկինում հարկադրաբար տպագրվել են հատորյակներից դուրս, հայտնում է Panorama.am-ը: Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, երրորդը կտպագրվի, երբ հովանավորներ գտնվեն: «Երկրորդ հատորն ավարտվում է 1914 թվականով, երրորդ հատորը կավարտվի՝ 1917-ով: Ընդհանուր առմամբ, գրողի կյանքի տարեգրությանը կվերաբերեն տասը հատորներից չորսը»,- նշել է գրականագետը: Վարդան Դևրիկյանը նշել է նաև, որ հայ մեծ գրողի ստեղծագործությունների հանրահռչակման համար լուրջ միջոցներ և ժամանակ է անհրաժեշտ՝ դրանք պատշաճ որակով թարգմանելու և ներկայացնելու օտարերկրյա ընթերցողին: Գրականագետը միաժամանակ հույս է հայտնել, որ Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2019-ին լրանում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, որի տոնակատարության շրջանակում կիրականացվեն տարատեսակ նախագծեր,կնորոգվի Դսեղում գտնվող տուն-թանգարանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |