«Պատերազմը Հայաստանի հետ ավարտված չէ»,-պնդում է Ադրբեջանի նախագահը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի հայտարարել է թե պատերազմը Հայաստանի հետ ավարտված չէ: «Հայաստանը չի հաղթել պատերազմում: Պատերազմն ավարտված չէ: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը»,-հայտարարել է Իլհամ Ալիեւը ճակատային գծի Աղդամի շրջանում Գուզանլի ավանում Օլիմպիական համալիրի բացման արարողության ժամանակ: Նա նշել է, որ ադրբեջանական տնտեսությունը հինգ-վեց անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը: «Ադրբեջանի տնտեսական զարգացումն ամրապնդում է նրա դիրքերը»,-ասել է Իլհամ Ալիեւը:



Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը «երբեք անկախ չի լինի, այդ դիրքորոշմանը հավանություն են տալիս նաեւ միջազգային միջնորդները»: «Հայաստանը ստիպված ընդունում է այդ իրողությունը: Նախկինում խոսքը գնում էր 4 շրջանների, այժմ յոթի վերադարձի մասին»,-ասել է Իլհամ Ալիեւը:



Ադրբեջանի նախագահն իր վերաբերմունքն է հայտնել միջազգային կազմակերպությունների պահանջների վերաբերյալ` երկրում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի առումով եւ այն անարդարացի անվանել: «Միջազգային կազմակերպություններն այդ հարցում երկակի չափանիշներ են կիրառում»,-ասել է Իլհամ Ալիեւը, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---