Սահակաշվիլին կարող է Լիտվայի քաղաքացիություն ստանալ

Սահակաշվիլին կարող է Լիտվայի քաղաքացիություն ստանալ

PanARMENIAN.Net - Լիտվայից եվրախորհրդարանական Պյատրաս Աուշտրյավիչուսն առաջարկել է Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալ: Այդ մասին են հայտնել տեղական ԶԼՄ-ները:

Ըստ Աուշտրյավիչուսի, սկզբի համար Սահակաշվիլին կարող է ապրելու իրավունք ստանալ Լիտվայում: «Լիտվայի քաղաքացիության շնորհումը բարդ գործընթաց է, բայց ես չէի բացառի այդ հնարավորությունը Սահակաշվիլիի համար»,-ասել է պատգամավորը, հայտնում է ՏԱՍՍ-ը Lietuvos zinios-ի վրա հղումով:

Պատգամավորը կարծում է, որ Սահակաշվիլիի համար կարող է բարեխոսել Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսը:

Հուլիսի 26-ին Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլիին քաղաքացիությունից նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձաժողովի հորդորով: 2015-ին Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, երբ ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն: Վրաստանում նախկին նախագահի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այժմ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---