Սերբիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի

PanARMENIAN.Net - Սերբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը հաղթողին չի որոշել: Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով, որը մշակել է քվեաթերթիկների երեք քառորդից ավելին, առաջատար է ընդդիմադիր թեկնածու` ծայրահեղ ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչը: Նա հավաքել է ձայների 39,6 տոկոսը: Նրա մերձակա մրցակից, գործող նախագահ Բորիս Թադիչը ստացել է 35,5 տոկոս: Նրանք դուրս են եկել երկրորդ փուլ, որը տեղի կունենա երկու շաբաթից: Մյուս յոթ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 10 տոկոսից ավելին: Ընտրություններում գրանցվել է Սերբիայի համար ռեկորդային մասնակցություն` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 61 տոկոսից ավելին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---