Գինեսի գրասենյակը հաստատել է ջութակահար Մադոյանի ռեկորդը![]() 29 հուլիսի 2017 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատել է հայտնի հայ ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանի Երևանում ամիսներ առաջ սահմանած երաժշտական ռեկորդը: Այդ մասին ջութակահարը գրել է իր ֆեյսբուքյան էջում: 2017-ի փետրվարի 11-12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մադոյանը նվագել է 33 ժամ (ամեն ժամ 5-րոպեանոց ընդմիջումներով)՝ կատարելով 59 երաժշտական ստեղծագործություն, այդ թվում նաև Կոմիտասի երկերից: Մադոյանը հիշեցրել է, որ 30 տարի է, ինչ բարձր բեմերում է. մի ժամանակահատված, որն համընկել է Արցախյան հերոսամարտի ընթացքի հետ: «Իմ այս փոքրիկ հաղթանակը նվիրում եմ մեր մեծ Հաղթանակը կերտող բոլոր ազատամարտիկներին. կենդանի և անմահացած: Շնորհակալ եմ նաև տարիների նվիրյալ ունկնդիրներիս, ինչ ազգության էլ որ լինեն, իմ արվեստի ճանապարհին ինձ ուժ և անսահման երևակայություն հաղորդելու համար: Խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության ու գալիքի և, իհարկե, համայն մարդկության հրաշագեղ մոլորակն արարող մեծագույն Ուժի առջև»,-գրել է Մադոյանը: Մադոյանը սկսել է ջութակ նվագել յոթ տարեկանից՝ Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ղեկավարությամբ, ապա սովորել է Երևանի երաժշտանոցի պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի մոտ: 1986-ի նոյեմբերին մոր հետ տեղափոխվել է Նովոսիբիրսկ՝ հայտնի դասախոս Զախար Բրոնի մոտ սովորելու նպատակով: 1988 թվականին դարձել է Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Չայկովսկու ջութակի համերգը (խմբավար Արնոլդ Կաց)։ 1989-ին Զախար Բրոնի ընտանիքի և նրա մյուս աշակերտների՝ Վադիմ Ռեպինի, Մաքսիմ Վենգերովի և Նատալյա Պրիշչեպենկոյի հետ միասին տեղափոխվել է Լյուբեկ (Գերմանիա)։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների։ 1991-ին դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |