Ռուսաստանի հայերը, ասորիներն ու հույները հարգանքի տուրք են մատուցել Հրանտ Դինքի եւ Ֆուադ Դենիզի հիշատակին22 հունվարի 2008 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Մոսկվայում Հայ Առաքելական Եկեղեցու «ՆՈՒՌ» երիտասարդության միության նախաձեռնությամբ եւ մի շարք ռուսական հասարակական կազմերպությունների մասնակցությամբ, մի շարք միջոցառումներ են կազմակերպվել` նվիրված Հրանտ Դինքի սպանության տարելիցին: «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին թուրք ծայրահեղականի կողմից Ստամբուլում իր թերթի խմբագրության գրասենյակի մոտ:Միջոցառման շրջանակներում Սուրբ Հարություն հայկական եկեղեցում պատարագ է անցել ի հիշատակ Թուրքիայում նահատակված քրիստոնյաների: Ապա թուրքական դեսպանատան դիմաց ցույց է կազմակերպվել, որին մասնակցել են Մոսկվայի հայկական, հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները: Ցուցարարները ծաղիկներ եւ մոմեր են դրել Հրանտ Դինքի, ինպես նաեւ Ֆուադ Դենիզի լուսանկարների մոտ, ով անցյալ տարի սպանվել է Շվեդիայում: Ֆուադ Դենիզը միջազգային ճանաչում է ստացել Օսմանյան թուրքիայում ասորիների ցեղասպանությունն ուսումնասիրելու համար, ինչպես եւ Հրանտ Դինքը, ով հրապարկումներ են տարածում Հայոց ցեղասպանության թեմայով: Միջոցառումների շրջանակներում կլոր սեղան է կազմակերպվել եւ բանաձեւ է ընդունվել, որում ռուսական երիտասարդական կազմակերպությունները դիմել են Թոււրքիայի խորհրդարանին կոչ անելով վերացնել ՔՕ 301-րդ հոդվածը եւ վերջ տալ Ռագիպ Զարակողլուի հետապնդմանը: Բանաձեւի հեղինակները նաեւ կոչ են անում Թուրքիայի վրայից չհանել Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը ԵՄ անդամ դառնալու համար եւ կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել եւ դատապարտել հայերի, հույների, ասորիների, հրեաների եւ այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունները Օսմանյան կայսրությունում, հաղորդում է Genocide.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները |