ԵԽԽՎ. Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ այլ նմանատիպ իրադրությունների կարգավորման համար Եվրոպայում

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նոր նախագահ Լուիս Մարիյա դե Պուչը չի կարծում, որ Կոսովոյի գործընթացը կարող է նախադեպ դառնալ Եվրոպայում այլ նմանատիպ իրադրությունների կարգավորման համար: «Ոչ մի կապ չկա այն ամենի հետ, ինչ կատարվում է Կոսովոյում եւ Եվրոպայի այլ հատվածներում: Ես հուսով եմ, որ իրադրությունը Կոսովոյի շուրջ կկարգավորվի կոնսենսունսի հիման վրա, միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է նա իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Լուիս Մարիյա դե Պուչը նաեւ դեմ է հանդես եկել այս իրադրության կարգավորմանը բռնի ուժով: Հունվարի 22-ին Վեհաժողովին քննարկվելու է զեկույցը Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---