Դավիթաշենում պայթյուն է որոտացել. Դեպքի վայրում 2 ական կար

Դավիթաշենում պայթյուն է որոտացել. Դեպքի վայրում 2 ական կար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին՝ ժամը 20:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում պայթյուն է որոտացել և տուժածներ, հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում 2 ական էհայտնաբերվել, որոնցից մեկը՝ մասնատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն:

Լուսանկարը՝ Shamshyan.com
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---