ԵԽ գլխավոր քարտուղար. Կոսովոն Սերբիայի մի մասն է

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը իր վրա չի վերցնում այդ կազմակերպության նախարարների կոմիտեի վերաբերմունքը կանխատեսումը Կոսովոյի կողմից անկախություն հռչակելու դեպքում: «Կոսովոյի ալբանացիները հայտարարում են իրենց պատրաստակամության մասին` անկախություն հայտարարել միակողմանի կարգով: Եթե դա իրոք տեղի ունենա, ապա Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պետք է որոշակի վերաբերմունք ցուցաբերի»,- հայտարարել է նա:



«Ես հիմա անգամ հանձն չեմ առնում կանխատեսել` ինչպիսին կլինի ռեակցիան: Գաղտնիք չէ, որ եվրոպական պետությունները չեն կարողանում պայմանավորվել միմյանց հետ: Նրանք ընդհանուր մոտեցում չունեն Կոսովոյի խնդրի նկատմամբ: Կոսովոն Սերբիան մի մասն է: Պետությունների սահմանները չեն որոշվում Եվրախորհրդի կողմից: Այդ հարցով զբաղվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Մենք գիտենք, որ ՄԱԿ ԱԽ-ում հսկայական բարդություններ կան, որպեսզի խնդիրը մեկի կամ մյուսի օգտին որոշվի»,- նշել է Թերի Դեւիսը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Հունվարի 22-ին Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ Կոսովոյի անկախության հռչակման ամսաթիվը արդեն համաձայնեցված է Վաշինգթոնի եւ Բրյուսելի հետ եւ կհայտարարի մոտ ապագայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---