«Գահերի խաղի» նոր սերիան արդեն համացանցում է

«Գահերի խաղի» նոր սերիան արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի չորրորդ սերիան, որի պաշտոնական ցուցադրումը պիտի լիներ օգոստոսի 6-ին, հայտնվել է համացանցում։

Առաջինն այն տեղադրել են Reddit-ի օգտատերերը։ Ըստ ամենայնի, այն համացանց են ներբեռնել HBO սերվերները գրոհած հաքերները։

Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որը մի քանի հայտնի հեռուստասերիալ ցուցադրող ընկերություն է, հաքերային հարձակման է ենթարկվել օգոստոսի 1-ին։ Գողացվել էր 1,5 տեռաբայթ տեղեկատվություն, այդ թվում՝ «Համար 104 սենյակի» ու «Ֆուտբոլիստների» դեռևս չցուցադրված մի քանի սերիա ։ Հեռուստաալիքն ընդունել էր միայն հարձակման փաստը՝ պաշտոնապես չհաստատելով տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը։

Տեսանյութում առկա է For Internal Viewers Only ջրանիշը, ինչը նշանակում է, որ այն միայն HBO աշխատակիցների համար էր նախատեսված։ սերիան հասանելի է միայն ցածր որակով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---