Բաքուն թաքցնում էր, որ 2016-ի ապրիլին ևս 2 սպանված զինվոր ունի 5 օգոստոսի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի մասնակից ադրբեջանցի հատուկջոկատային Էհլիյեթ Մեհդիևը պատմել է, որ մեկ այլ հատուկջոկատային՝ Շահրիար Էյվազովը, զոհվել է պատերազմի ժամանակ հայկական հրետանու կրակից։ Այս մասին գրում է Razm.info-ն՝ Femida.az-ին հղումով: Բացի այդ, հայտնի է դարձել 2016 թվականին ևս մեկ զինծառայող՝ Սաբիրլի Ադիլ Թեհրան օղլուի մահվան մասին: Վերջինս, ըստ ամենայնի, զոհվել էր ոչ մարտական պայմաններում։ Երկու կորստի մասին էլ ադրբեջանական կողմը չէր հայտնել։ 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած լայնամասշտաբ բախումների զոհերի հստակ թիվն Ադրբեջանը չի հայտնել՝ պաշտոնապես հայտարարելով ընդամենը 31 զոհի մասին։ Սակայն ադրբեջանցի ու հայ փորձագետներին հաջողվել է պարզել առնվազն 31 զոհի անուն։ Bellingcat միջազգային հետազոտական խմբի վերլուծության համաձայն զոհվել է առնվազն 400 ադրբեջանցի զինծառայող: ԱՄՆ Պետդեպի գնահատականներով, 4 օրում 2 կողմից զոհվել էր մոտ զոհվել է մոտ 350 զինծառայող, այսինքն՝ առանց հայկական զոհերի, մոտ 250-260 ադրբեջանցի զինծառայող։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |