Մոսկվայում մի խումբ դեռահասներ հարձակվել են հայազգի երիտասարդի վրա24 հունվարի 2008 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի հյուսիսային մասում 12-18 տարեկան դեռահասները հարձակվել են Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի ուսանող, հայաստանաբնակ Վլադիմիր Քարամջյանի վրա: Ինչպես «Ինտերֆաքսին» են հաղորդել իրավապահ մարմիններում, Քարամջյանն ուղեկցում էր իր ծանոթ աղջկան: Ռասայական անհանդուրժողականության պատճառների մասին իրավապահ մարմիններում դեռեւս չեն խոսում, սակայն ձեռագիրը դա է ցույց տալիս: «Մեծ Ակադեմիական փողոցի 20Բ տան մոտ նրա վրա առանց պատճառի հարձակվել են հինգ դեռահասներ, որոնցից մեկը դանակով հարվածել է Քարամջյանին սրտի շրջանում»,-պատմել է գործակալության զրուցակիցը: Տուժածը կրիտիկական վիճակում բերվել է 50-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Դեռահասները փախել են պատահարի վայրից: Միջոցներ են ձեռնարկվում նրանց ձերբակալելու համար, հաղորդում է Newsru.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |