«Մանչեսթեր Յունայթեդում» ուզում են հետ վերադարձնել Իբրահիմովիչին![]() 10 օգոստոսի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է հետ բերել Զլատան Իբրահիմովիչին ու արդեն բանակցություններ է սկսել շվեդ հարձակվողի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը: 2016/2017 մրցաշրջանի ավարտին ակումբը լքած մարզիկը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից հետո ՄՅՈւ-ի մարզական բազայում: Զուգահեռ ակումբը փորձում է համաձայնության հասնել Իբրահիմովիչի հետ վերադարձի պայմանների հարցում: Միաժամանակ, հարձակվողով հետաքրքրված են իտալական «Միլանը», իսպանական «Աթլետիկոն» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսին», գրում է Lenta.ru-ն: Հունիսին «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել էր երկարաձգել Իբրահիմովիչի մեկամյա պայմանագիրը: Ապրիլինի շվեդը ծնկի վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի ժամանակ: Նրան բարեհաջող վիրահատել էին, վերադարձը կպահանջի 6-9 ամիս: Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից 2016-ի ամռանը ու նախորդ սեզոնում անցկացրած 46 խաղում 28 գոլ խփել՝ դառնալով անգլիական ակումբի լավագույն բոմբարդիրը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |