ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Հրանտ Դինքի հիշատակին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունին, ով Թուրքիային կոչ էր արել 2007 թվականի հունվարի 19-ին սպանված «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը հարգել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածն արգելելու միջոցով, որը սահմանափակում է խոսքի ազատությունը: Իրենց հայտարարություններում ամերիկացի օրենսդիրների մեծամասնությունը հունվարի 23-ի նիստին հարգանքի տուրք են մատուցել սպանված լրագրողի հիշատակին:



«Թուրքիան օգտագործում է իր քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականությունը նրանց խոսքի ազատությունը սահմանափակելու համար: Նա իրեն վերագրում է այսպես կոչված «աջ դերը» միջազգային հանրությունում եւ Եվրոպայում: Սակայն դա նրան չի դարձնում ժողովրդավարական սկզբունքներին եւ չափանիշներին համապատասխանող երկիր»,- ընդգծել է Փալոունը:



AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով, կենսականորեն կարեւոր է, որ Ամերիկան ցուցադրում է իր հավատարմությունը մարդու իրավունքներին եւ աշխարհում հիմնական ազատություններին: «Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Փալոունի եւ Ռոյսի ջանքերը, ովքեր բարձրացրել են այդ կարեւոր հարցը ԱՄՆ Կոնգրեսում»,- ասել է Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---