ԶԼՄ. HBO-ն հաքերներին $250.000 էր առաջարկել գողացված սցենարների համար11 օգոստոսի 2017 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան HBO հեռուստաալիքը հաքերների հետ բանակցություններ է վարել՝ գողացված սցենարների համար $250.000 առաջարկելով: Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ին հղումով: Խմբագրությանը հաջողվել է գտնել HBO-ի ներկայացուցիչների նամակագրության սքրինշոթը, որտեղ ասվում է, որ հեռուստաալիքը պատրաստ է վճարել այդ գումարը որպես «բարի կամքի դրսևորում»: The Hollywood Reporter-ին հաջողվել է ապացուցել նամակի իրականությունը, բայց պաշտոնապես ալիքն այս տեղեկությունը չի մեկնաբանում: Հաքերները խմբագրությանը հայտնել են, որ շաբաթներ շարունակ բանակցել են HBO-ի հետ, բայց հեռուստաալիքի ներկայացուցիչներն «իրենց խոստումը չեն պահել», մեջբերում է Meduza-ն: Հաքերների անհայտ խումբը հուլիսի 31-ին ու օգոստոսի 8-ին հրապարակել էր HBO-ից գողացված արխիվներից մանրամասներ: Համացանցում հասանելի էին դարձել նաև «Գահերի խաղը» սերիալի սցենարները, այդ թվում՝ այն ժամանակ դեռ չհեռարձակված սերիաներից մեկի: Երբ այն էկրան բարձրացավ, սակայն, պարզվեց, որ սերիայի վերջին հատվածը սյուժեով բավականին տարբեր էր հրապարակված սցենարի բովանդակությունից: «Օգոստոսի 3-ին հաքերները The Hollywood Reporter-ին նամակ էին հղել, որտեղ բացատրել էին հարձակման մոտիվը: «Այդ ամենը գումարի համար է արվել: Շաբաթներով բանակցում էինք HBO-ի հետ, բայց նրանք հավատարիմ չմնացին իրենց խոսքին ու որոշեցին խաղալ մեզ հետ»,- ասվում է նամակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաքերները մտադիր էին գողացված սցենարների համար մոտ $6 մլն ստանալ բիթքոիններով: Թե ինչ պատճառով HBO-ի հետ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել՝ պարզ չէ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |