ԵԼՔ-ը դիմել է Տարոն Մարգարյանին տրանսպորտում երաժշտությունն արգելելու հարցով

ԵԼՔ-ը դիմել է Տարոն Մարգարյանին տրանսպորտում երաժշտությունն արգելելու հարցով

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում երաժշտությունն արգելելու հարցով։

Ինչպես հայտնել է Facebook-յան իր էջում ինքը Հարությունյանը, գործող օրենսդրությունն արգելում է երաժշտությունը, բայց կարգը չի պահպանվում։

«2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է, որ «…կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է ավտովարորդի եւ ուղեւորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումներում», - նշել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---