Թեհրան-Երեւան-Մոսկվա առանցքի ստեղծումը կենսական անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - «Անկարա-Բաքու-Թբիլիսի աշխարհաքաղաքական առանցքի ձեւավորման տենդենց կա, ես անգամ կասեի, պարզապես տենդենց չէ, արդեն հստակորեն երեւում են նրանց ապագա տնտեսական եւ քաղաքական գործընկերության հեռանկարն ու ուրվագծերը»,- «Վոեննի դիպլոմատ» ռուսական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետության նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Թեհրան-Երեւան-Մոսկվա առանցքի ստեղծումը` որպես հակակշիռ, այսօր իրական է, իսկ Հայաստանի համար եւ ընդհանրապես կենսական անհրաժեշտություն է:



«Առաջին առանցքի երկրների գործողությունները, որոնք տարածաշրջանում հեգեմոն դառնալու նպատակ ունեն, եթե նրանց չհակադրել պատասխան քայլեր, սպառնում են վերաճել «թթվածինը փակելու» ցինիկ գործունեության, եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի ղեկավարների վերջերս հաճախակի դարձած հանդիպումներն ու քայլերը` ուղղված այդ երկրների ավելի սերտ տնտեսական համագործակցությանը, դրական արդյունք կտան եւ կծառայեն նախատեսված ծրագրերի իրականացմանը»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---