Մոսկվա. Ատենակալներն արդարացրել են Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվողներին

PanARMENIAN.Net - «Այսօր Մոսկվայի մարզային դատարանը վճռել է, որ հետաքննությանը չի հաջողվել ապացուցել մեղադրյալների առնչությունը սպանությանը»,- հայտնել է տուժածների փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Նրա խոսքերով, նման որոշմանը կողմ են քվեարկել 12 ատենակալներից 9-ը: Մեղադրյալների փաստաբանի տվյալների համաձայն, փետրվարի 1-ին Մոսկվայի մարզային դատարանում կայանալու է դավաճռի հետեւանքների քննարկումը, իսկ ապա դատավորը նշանակելու է դատվճռի հրապարակման ամսաթիվը: «Անկեղծ ասած, մենք չէինք սպասում, որ իրադարձությունները նման ընթացք կստանան, դատավճիռը մեզ ապշեցրեց»,- դավճիռը մեկնաբանել է տուժածների փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Տուժածների պաշտպանն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է արադարցնող դատավճիռը, քանի որ ատենակալների որոշման հետ բացարձակ համաձայն չեն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Հիշեցնենք, որ 19-ամյա Արթուր Սարդարյանը վայրենաբար սպանվել է մի խումբ սափրագլուխների կողմից Մոսկվայի արվարձաններից մեկում 2006 թվականի մայիսին: Էլեկտրագնացքի ուղեւորների աչքի առաջ նրան վեց անգամ դանակահարել են պարանոցի եւ սրտի հատվածում:



Մոսկվայի մարզային դատարանը ժամանակին արդեն արդարացրել էր Ռոման Պոլուսմյակին, ով մեղադրվում է Արթուր Սարդարյանի սպանության մեջ, չնայած ականատեսների վկայություններին այն մասին, որ հենց մեղադրյալ Պոլուսմյակն է դանակի հարվածները հասցրել: Սակայն Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել դատավճիռը, պաշտպանելով տուժած կողմի փաստարկները, եւ գործը վերադարձվել էր դատարան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---