Մխիթարյանը՝ Եվրոպայի շաբաթվա խորհդանշական հավաքականի կազմում

Մխիթարյանը՝ Եվրոպայի շաբաթվա խորհդանշական հավաքականի կազմում

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է իտալական Gazzetta dello Sport-ի կազմած Եվրոպայի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում։

Մխիթարյանին ընդգրկելու պատճառ է դարձել Swansea City-ի հետ հանդիպման ընթացքում ցուցադրած խաղը․ հայ կիսապաշտպանը 2 գոլային փոխանցում է կատարել, որոնցից հետո գոլերի հեղինակ են դարձել Պոգբան ու Մարտիալը։

Խաղն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ «Յունայթեդի»։

Մանչեսթերյան ակումբ այսպիսով սկսել է ԱՊԼ հերթական շրջանը 100%-անոց արդյունքով ու առայժմ գլխավորում է աղյուսակը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---