Արթուր Ալեքսանյանը` աշխարհի եռակի չեմպիոն![]() 21 օգոստոսի 2017 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Փարիզում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց` աշխարհի եռակի չեմպիոն դառնալով: Մինչև այդ Օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Ալեքսանյանը, 1/16 եզրափակչից սկսած, պարտության մատնեց Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչներին: Եզրափակչում նա ոսկե մեդալի համար պայքարեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ, ում ևս պարտության մատնեց: Արթուր Ալեքսանյանը մինչ այս արդեն երկու անգամ հռչակվել էր աշխարհի չեմպիոն. նա նաև Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2016-ի Ամառային Օլիմպիադայի ոսկե մեդալակիր։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |