Թուրքիայում «խորքային պետությունն» սկսում է գործել բացահայտ

PanARMENIAN.Net - «Էրգենեկոն» կազմակերպության գոյությունը հանդիսանում է «խորքային պետության» դրեսւորումներից մեկը, որի նպատակն է` պահպանել քեմալականությունը Թուրքիայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, Թուրքիայում ձերբակալված 33 անձինք կապեր ունեին ավելի բարձր շրջաններում, այդ թվում բանակում: «Թուրքիային ահաբեկչությունների ալիք է սպասում, սակայն ես վստահ եմ, որ ձերբակալվածները հանդիսանում են ճյուղավորված կազմակերպությունների ցածրագույն օղակը: Այժմ նրանք սպառնում են Օրհան Փամուկին եւ քրիստոնյաներին` հետապնդելով երկու նպատակ: Առաջին հերթին վախեցնել այլակարծներին, եւ երկրորդը` լարվածություն ստեղծել երկրում, ինչը բանակի միջամտման առիթ կտա»,- նշել է Սաֆրաստյանը:



Հիշեցնենք, որ հունվարի 26-ին թուրքական դատախազությունը պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքներ է ներկայացրել «Էրգենեկոն» խմբավորման անդամ հանդիսացող 33 ազգայնականների: Որոշումը հետեւել է մի քանի տասնյակ ազգայնամոլների ձերբակալմանը: «Էրգենեկոն»-ը ահաբեկչություններ եւ քաղաքական սպանություններ են նախապատրաստում, այդ թվում մահափորձ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ մի շարք քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ: Դավադիրները ծրագրում էին 2009 թվականին զինված պետական հեղաշրջում իրականացնել: Ենթադրվում է, որ խմբավորման անդամները կանգնած են նաեւ 2007 թվականի հունվարին կայացած հայկական ծագում ունեցող թուրք լրագրող Հրանտ Դինքի սպանության ետեւում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---