«Նաիրիտում» հրդեհի բոլոր օջախները մարվել են. ԱԻՆ-ը վերահսկում է իրավիճակը

«Նաիրիտում» հրդեհի բոլոր օջախները մարվել են. ԱԻՆ-ը վերահսկում է իրավիճակը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ, «Նաիրիտ» գործարանի տարածքում 4 տարայում հրդեհի օջախները սպառված են: ԱԻՆ փոխանցմամբ, դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն, ավտոմատ համակարգ է ստեղծվել՝ մշտական հովացում ապահովելու համար:

Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում 2 մարտական հաշվարկ:

Օգոստոսի 28-ին «Նաիրիտ 1»-ի տարածքում մեծ հրդեհ էր բռնվել: 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող:

Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն նույն օրը գործարանի հարակից տարածքներում մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ էին իրականացրել: Պարզվել էր՝ արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը, հետևաբար, մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---