Քաղաքապետը՝ փողոցներն անվանափոխելու մասին. «Չենք վռազում, հանրային քննարկում է պետք»

Քաղաքապետը՝ փողոցներն անվանափոխելու մասին. «Չենք վռազում, հանրային քննարկում է պետք»

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համոզմաբ, մայրաքաղաքի փողոցներն անվանափոխելու համար հանրային կարծիք է պետք: Անվանափոխության առաջարկը, ինչպես հիշում եք, ավագանու ԵԼՔ խմբակցությանն է:

Ըստ քաղաքապետի, խմբակցության առաջարկում որոշ խնդիրներ են եղել.

«Պետք է հանրային քննարկում լինի, հասարակության կարծիք, մասնագետների հիմնավորում: Դրանցից հետո Հանրապետական խմբակցությունն իր կարծիքը կհայտնի: Մենք այդ առումով չենք վռազում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տարոն Մարգարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

ԵԼՔ-ն առաջարկել էր անվանափոխել ու նոր անուն տալ մայրաքաղաքի 5 փողոցի։ Երևանի Կասյան փողոցն առաջարկվում էր անվանափոխել Վազգեն Առաջին վեհափառի անունով, Անաստաս Միկոյանի փողոցը՝ Քըրք Քըրքորյանի, Ֆրունզե փողոցը կոչել Ապրիլյան հերոսների փողոց, Ամիրյանը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի, Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող փողոցն էլ՝ Մոնթե Մելքոնյանի։

Նա նշել նաև,որ պետք չէ հրաժարվել պատմությունից, ու չնայած ԵԼՔ-ի առաջարկած հերոսներին կողմ է, պետք է ուսումնասիրել, թե որ փողոցներն ինչպես կարող են անվանակոչվել:

«Սանկտ Պետերբուրգի հետ գործակցում ենք, քույր քաղաքաներ ենք և չենք պատրաստվում փոխել Լենինգրադյան փողոցի անունը: Բացի այդ, ունենք այդ փողոցում ապրող մարդկանց կարծիքը»,- ասել է Մարգարյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---