Քաղցկեղի բուժումը գենետիկ թերապիայի միջոցով առաջին անգամ հավանություն է ստացել

Քաղցկեղի բուժումը գենետիկ թերապիայի միջոցով առաջին անգամ հավանություն է ստացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել քաղցկեղի բուժման նոր եղանակին, որի ժամանակ օգտագործվում են հիվանդի արյան գենետիկորեն ձևափոխված բջիջները: Դրանք ակտիվացնում են իմունային համակարգը, որպեսզի այն ակտիվորեն ոչնչացնի քաղցկեղային բջիջները:

FDA ներկայացուցիչները սա համարում են պատմական պահ և հավելել են, որ բժշկությունը նոր մակարդակի է դուրս գալիս: Novartis ընկերության ներկայացրած բուժման արժեքը 475.000 դոլար է: Բուժման կուրս անցնելուց հետո հիվանդների մոտ 83 տոկոսը բուժվել է արյան քաղցկեղի տեսակներից մեկից, հայտնում է BBC-ին:

Այդ «կենդանի դեղը» պատրաստվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես՝ ի տարբերություն բուժման այլ մեթոդների՝ վիրաբուժական կամ քիմիաթերապիայի: Տեխնոլոգիան կոչվում է CAR-T և պատրաստվում է հիվանդի արյան միջից իմունային համակարգի բջիջների առգրավման միջոցով: Այնուհետև այդ բջիջները՝ T-լիմֆոցիտենրը, գենետիկորեն ծրագրավորվում են քաղցկեղային բջիջները գտնելու և ոչնչացնելու համար: Այնուհետև ձևափոխված լիմֆոցիտները վերդարձնում են հիվանդի օրգանիզմի մեջ, որտեղ դրանց քանակն աճում է ամեն անգամ, երբ հանդիպում են քաղցկեղային բջիջների:

Առաջին հիվանդը, որի վրա փորձարկվել է այդ մեթոդը, մահամերձ էր, սակայն արդեն 5 տարի է ինչ առողջ է: CAR-T բուժման կուրսն անցած 63 հիվանդից 83 տոկոսի մոտ ամբողջական ռեմիսիա է գրանցվել 3 ամսում: Գիտնականները դեռ տվյալներ են հավաքում նոր թերապիայի ազդեցության տևականության մասին:

Բուժումը սակայն նաև ռիսկեր ունի: Հնարավոր կողմնակի ազդեցություն կարող է լինել ցիտոկինների արտանետման մահացու վտանգավոր սինդրոմը, որը կարող է զարգանալ CAR-T բջիջների արագ տարածման պատճառով, ինչը սակայն վերահսկվում է դեղորայքի միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---