Լեռնագնացները Թուրքիայից պահանջում են հանել Արարատ բարձրանալու արգելքը

Լեռնագնացները Թուրքիայից պահանջում են հանել Արարատ բարձրանալու արգելքը

PanARMENIAN.Net - Լեռնագնացները և զբոսավարները հրապարակավ դիմել են Թուրքիայի իշխանություններին Արարատ բարձրանալու արգելքը հանելու պահանջով՝ վերելքի և զբոսաշրջության նպատակով:

«Արարատ լեռը արդեն 2 տարուց ավելի է, ինչ փակ է զբոսաշրջիկների համար, վերելքը նույնպես արգելված է: Թուրքիա այցելող օտարերկրացիները, հատկապես ամռանն ու աշնանը, ցանկանում են Արարատի գագաթը բարձրանալ Բայազեթի և Իգդիրի կողմից»,-ասվում է ուղերձում, հայտնում է Rusarminfo-ն թուրքական Sozcu-ի վրա հղումով:

2015-ի օգոստոսին Արարատ լեռան և հարակից տարածքները հայտարարվեցին «անվտանգության հատուկ գոտի» ՔԱԿ գրոհայինների դեմ ռազմական գործողությունների իրականացման պատճառաբանությամբ:

Ըստ թուրքական պարբերականի, Արարատի առանձին վայրերում այժմ ՔԱԿ ջոկատներ են տեղակայված, իսկ թուրք զինվորականները պարբերաբար տարբեր մարտական գործողություններ են իրականացնում նրանց չեզոքացման նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---